Այս ընտրություններն ապացուցեցին, որ Նիկոլ Փաշինյանի համար կարմիր գծեր չկան․Լևոն Քոչարյան

02 Օգոստոսի 2026, 14:45

Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի գնահատմամբ՝ վերջին ընտրությունները փաստեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար «կարմիր գծեր» գոյություն չունեն։

«Շատերին թվում էր, թե ընտրություններ կեղծելն այն կարմիր գիծն է, որը Նիկոլ Փաշինյանը երբեք չէր անցնի։ Սակայն այս ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ նրա համար կարմիր գծեր, ըստ էության, չկան»,- ասել է Քոչարյանը։

Պատգամավորի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն տված բազմաթիվ քաղաքացիներ իրենց ընտրությունը կատարել են տարբեր տեսակի ազդեցությունների պայմաններում։

«Ես համոզված եմ, որ «ՔՊ»-ին ձայն տված մեր շատ հայրենակիցներ այդ ձայնը տվել են հսկայական ներգործության հիման վրա, որը տեղի է ունեցել թե՛ իրենց մտածողության, իսկ որոշ դեպքերում նաև կամքի վրա անթույլատրելի ներգործության արդյունքում»,- նշել է Լևոն Քոչարյանը։