Ճգնաժամից դուրս գալու ճանապարհը ուժեղ Հայաստան կերտելն է․ Արամ Վարդևանյան

02 Օգոստոսի 2026, 16:22

Քաղաքականություն

Հայաստանը կանգնած է անվտանգային, սոցիալ-տնտեսական և քաղաքական լուրջ մարտահրավերների առաջ և ճգնաժամից դուրս գալու ճանապարհը ուժեղ Հայաստան կերտելն է։ Այս մասին Ազգային ժողովի անդրանիկ նիստում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին՝ Վարդևանյանը մերժել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի հասցեին հնչող ընտրակաշառքի մեղադրանքները՝ ընդգծելով, որ դրանց վերաբերյալ որևէ հաստատված դեպք չկա։

«Կատեգորիկ պնդում եմ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը որևէ առնչություն չունի ընտրակաշառքի հետ։ Այդ մասին որևէ հաստատված դեպք գոյություն չունի»,- հայտարարել է նա։