Առաջին մեդալը՝ Սլովենիայից․ հայ մարզուհին 2 անգամ նոկդաունի է ենթարկել Վրաստանի ներկայացուցչին

21 Օգոստոսի 2023, 00:40

Սպորտ

Բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լիանա Ժամհարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ 44 կգ քաշային մարզուհին առաջին ռաունդում երկու անգամ նոկդաունի է ենթարկել Վրաստանի ներկայացուցչին և շատ վստահ հաղթանակ տոնել։

Գերկամային հաղթանակ է տոնել նաև 60 կգ քաշային Արսեն Կարապետյանը։ Մեր մարզիկը համառ պայքարում առավելության է հասել Ռումինիայի ներկայացուցչի նկատմամբ։