Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցում ծիսակատարություններ չեն անցկացվում. այն վերանորոգման կարիք ունի
21 Օգոստոսի 2023, 21:08
1872-ին հայ վարպետների կառուցված «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին լրջորեն վնասվել է 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում 7.6-7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով:
Էրմենիհաբերը գրում է, որ եկեղեցին վերանորոգման կարիք ունի և այդ պատճառով եկեղեցում որևէ ծիսակատարություն չի անցկացվում:
«Քառասուն մանուկ» եկեղեցու առաջնորդ Յուսուֆ Թաբաշը վերանորոգման խնդրանքով դիմել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությանը:
«Այս երկրաշարժը մեր ծեսերը կիսով չափ խափանել է, այս պահին մեր եկեղեցու վերանորոգման հարցը քննարկվում է մշակույթի և տուրիզմի նախարարության կողմից»,-ասել է Թաբաշը:
Թուրքիայում միակ հայկական գյուղի՝ Հաթայ նահանգում գտվող Վաքըֆլըի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևորական Ավետիս Թաբաշյանը ևս խոսել է վնասված եկեղեցիների մասին:
Ըստ Թաբաշյանի՝ բացի «Քառասուն մանուկ» եկեղեցուց բացի, մի շարք այլ տեղերում գտնվող շուրջ 16 հայկական եկեղեցի ևս երկրաշարժի հետևանքով լրջորեն վնասվել է: Այնտեղ նույնպես ծիսակատարություններ չեն անցկացվում: Դրանց վերանորոգման համար դիմումները ուղարկվել են համապատասխան նախարարություն: