Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ Արա Զոհրաբյան

07 Օգոստոսի 2026, 17:19

Քաղաքականություն

Վեհափառ Հայրապետին և Սրբազաններին մեղադրում են իրենց կանոնական լիազորությունների իրականացման համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ իրավապահ և դատական համակարգը դուրս է եկել իր իրավասությունների շրջանակից, ինչն արգելված է թե՛ ներպետական օրենսդրությամբ, թե՛ միջազգային իրավունքով։

«Պետությունն՝ ի դեմս քննչական մարմնի, դատախազության և դատարանի, ներխուժել է եկեղեցու ներքին կյանք։ Մենք այսօր գտնվում ենք ամոթալի իրավիճակում»,- նշել է փաստաբանը։