Մոսկվան Երևանի կողմից տարաձայնությունների հաղթահարմանն ուղղված քայլեր չի տեսնում․ Քրիստինա Երմակ

07 Օգոստոսի 2026, 21:32

Կարծիք | Քաղաքականություն

Միջազգային հարցերով փորձագետ Քրիստինա Երմակը Alpha News-ին տված մեկնաբանությունում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հեռախոսազրույցին, ինչպես նաև Երևանի հասցեին Մոսկվայից հնչող վերջին ուղերձներին։

Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսությունը շարունակվում է, սակայն Մոսկվան Երևանի կողմից չի տեսնում կուտակված տարաձայնությունները հաղթահարելուն ուղղված հստակ քայլեր։

«Ակնհայտ է, որ Մոսկվայի այսօրվա հայտարարություններն արտացոլում են երկու երկրների միջև խորացող փոխադարձ հեռավորությունը։ Դրանցում հստակ ձևակերպված է հիմնական ուղերձը՝ ճգնաժամը պետք է հաղթահարել կառուցողական ճանապարհով։ Սակայն Մոսկվան այսօր Երևանի կողմից չի տեսնում տարաձայնությունները հաղթահարելուն ուղղված քայլեր։

Կա խնդիրների և փոխադարձ հակասությունների լուծման իմիտացիա, սակայն բացակայում է դրանք լուծելու որևէ առարկայական բովանդակություն։ Ամեն ինչ սահմանափակվում է միայն հռետորաբանությամբ, մինչդեռ նոր խնդիրներ ստեղծելու հարցում արդեն գործ ունենք կոնկրետ գործողությունների հետ», — ասել է Երմակը։

Հիմա եթերում