Սերգեյ Օսիպյանն ու Համլետ Դուլյանը՝ «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի մրցանակակիրներ
11 Օգոստոսի 2026, 20:40
Վիբորգում ավարտվել է «Պատուհան դեպի Եվրոպա» 34-րդ կինոփառատոնը։ Փակման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվել են հաղթողներն ու հանձնվել մրցանակները։
Խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել ռեժիսոր Սերգեյ Օսիպյանն՝ «Աշխարհի ամենաթեթև նավակը» ֆիլմի համար։
Իսկ «Վիբորգյան հաշիվ» ծրագրում երրորդ տեղը զբաղեցրել է ռեժիսոր Համլետ Դուլյանի «Անտառ» ֆիլմը։