Թբիլիսիում հայտնաբերվել են Մելիք-Ազարյանցի պատմական շենքի ստորգետնյա հարկերը

11 Օգոստոսի 2026, 18:10

Հայեր

Թբիլիսիի Ռուսթավելի 37 հասցեում ընթացող վերանորոգման աշխատանքների ընթացքում շինարարները բացահայտել են թիֆլիսցի գործարար և բարերար Աեքսանդր Մելիք-Ազարյանցի Եկամտային տան ստորգետնյա հարկերը։ Այն Վրաստանի մայրաքաղաքի ամենանշանավոր պատմական շենքերից մեկն է։ Այս պեղումների վրա առաջինն ուշադրություն է հրավիրել Աննա Տարտաշվիլին։

Այս հայտնագործությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել քաղաքացիների շրջանում։ Թբիլիսցիներն առաջարկում են ոչ միայն պահպանել կառույցը, այլև այն վերածել նոր զբոսաշրջային վայրի, որտեղ այցելուները կարող են «սուզվել պատմության խորքերը» և տեսնել շենքի եզակի ճարտարապետական լուծումները։

Այժմ քաղաքային իշխանություններն ու հասարակական կազմակերպությունները քննարկում են ստորգետնյա հատվածը քաղաքային ենթակառուցվածքներում ինտեգրելու հնարավորությունը։ Եթե ծրագիրը հաստատվի, վերականգնումից հետո այն կներառվի քաղաքի զբոսաշրջային երթուղիներում։

Մելիք-Ազարյանցի Եկամտային տունը կառուցվել է 1912–1915 թվականներին՝ լեհական ծագումով սանկտպետերբուրգցի ճարտարապետ Նիկոլայ Օբոլոնսկու նախագծով։ Շենքի ճակատային մասի ձևավորման վրա աշխատել է չեխ քանդակագործ Նովակը։