Լարված իրավիճակ՝ իշխանության և ընդդիմության պատգամավորների միջև․ վիճաբանությունը դահլիճից տեղափոխվել է միջանցք
13 Օգոստոսի 2026, 16:00
Ազգային ժողովում լարված իրավիճակ է ստեղծվել իշխանության և ընդդիմության պատգամավորների միջև․ սուր բանավեճը քիչ է մնացել վերածվի ծեծկռտուքի, որից հետո լարվածությունը տեղափոխվել է խորհրդարանի միջանցք։
Իրավիճակը թեժացել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը իշխանական խմբակցությանը մեղադրել է 44-օրյա պատերազմում զոհված իր հարազատի թեմայով «ստոր շահարկումներ» անելու մեջ։
Ղազարյանի կողմից օգտագործված «ստոր շահարկում» արտահայտությունը խիստ դժգոհություն է առաջացրել իշխանական պատգամավորների շրջանում, ինչն էլ հանգեցրել է փոխադարձ վիրավորանքների և բախման։
Միջադեպի ընթացքում Ազգային ժողովի փոխնախագահ Հայկ Կոնջորյանը, արձագանքելով ընդդիմադիր պատգամավորի հայտարարությանը, սպառնացել է նրան «դուրս շպրտել» խորհրդարանի նիստերի դահլիճից։