Վերին Լարս անցակետով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
14 Օգոստոսի 2026, 12:30
«Ռոսգրանստրոյ» դաշնային պետական հիմնարկը հայտնել է, որ ռազմավիրական ճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Անցակետի աշխատանքների դադարեցման պատճառները չեն նշվում։
Վերին Լարսը Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև գործող միակ ցամաքային անցումն է, որն օգտագործվում է նաև ՀՀ-ի հետ բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների համար։