Փաշինյանի՝ ՀԿԵ-ը պետականացնելու փորձը երկաթուղային բլեֆ է․ Դանիլա Գուրեև

15 Օգոստոսի 2026, 14:00

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Դանիլա Գուրեևը Alpha News-ին մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի կողմից կառավարվող Հայաստանի երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ «բարեկամական որոշումների» մասին հայտարարությունը։

Փորձագետը հիշեցրել է,որ հետխորհրդային տարածքում օգտագործվում է միասնական երկաթուղի, որը տարբերվում է եվրոպական ստանդարտից։

«Ռուսական երկաթուղիների (ՌԵ) կոնցեսիան փոխադարձ ճնշման լծակ է։ Հայաստանը կարող է սպառնալ անցնել եվրոպական չափանիշի, բայց դա կպահանջի հսկայական ռեսուրսներ. նրանք ստիպված կլինեն քանդել ամբողջ երկաթուղային ցանցը և զրոյից կառուցել։ Փաշինյանը նման քայլի չի գնա։ Այս դեպքում խոսքը սեփականության մասին է, այլ ոչ թե լոգիստիկ համակարգի վերակազմավորման։ ՌԴ երկաթուղիների փոխարեն որևէ այլ կառույց չի գա։

Փաշինյանը նկատի ունի ոչ թե վաճառքը, այլ ՌԴ երկաթուղիների գույքի պետականացումը։ Բայց դա կհանգեցնի լուրջ սկանդալի, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարության միջև ուղղակի հակամարտության»,- ընդգծել Գուրեևը։

Քաղաքագետը վստահ է, որ իրավիճակի օպտիմալ հանգուցալուծումը որևէ փոփոխություն չանելն է։

«Ամենաօպտիմալ լուծումն ամեն ինչ անփոփոխ թողնելն է․ գործող համակարգն աշխատում է արդյունավետ։ Չնայած ցամաքային ընդհանուր սահմանի բացակայությանը՝ երկաթուղով իրականացվում են ռազմավարական նշանակության փոխադրումներ։ Առկա վիճակի պահպանումը լավագույն տարբերակն է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Երևանի համար»,- հավելել է փորձագետը։