Հայաստանի արտաքին գործընկերներին անհրաժեշտ է ցույց տալ փոփոխությունների դինամիկան. Դմիտրի Սոլոննիկով
15 Օգոստոսի 2026, 14:30
Քաղաքագետ Դմիտրի Սոլոննիկովն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի՝ Արմեն Գրիգորյանին Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում փոխարինելու որոշմանը։
«Խոսքը նոր գումարման խորհրդարանի մասին է, հետևաբար պետք է լինի նաև նոր դեմք։ Փաշինյանի համար կարևոր է իշխանության վերափոխման դինամիկա ցուցադրել, այլ ոչ թե այնպիսի տպավորություն ստեղծել, թե իշխանությունը կանգնած է նույն տեղում։ Նախկին խոսնակի համար գտել են համապատասխան ու բարձր պաշտոն։
Փոփոխությունների պատճառը ոչ թե Անվտանգության խորհրդի խնդիրներն են, այլ տեղի ունեցած ընտրությունները»,- նշել է փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ այս կադրային փոփոխությունները տեխնիկական բնույթ են կրում։
«Որևէ լուրջ փոփոխություն չի նախատեսվում։ Փաշինյանը հաղթել է ընտրություններում և շարունակելու է նախկին քաղաքական կուրսը», — ընդգծել է Սոլոննիկովը։
Քաղաքագետը խորհրդարանի նախագահի փոփոխությունը համարում է նաև արտաքին ուժերին ուղղված ազդանշան։
«Սա ո՛չ պատիժ է, ո՛չ էլ բացասական գնահատական․ Սիմոնյանը թիմի լիարժեք անդամ է։ Այս վերադասավորումն անհրաժեշտ է, որպեսզի արտաքին գործընկերներին ներկայացվեն փոփոխությունների դինամիկան և խորհրդարանի նոր դեմքը»,- հավելել է քաղտեխնոլոգը։