Մոսկվայի հայկական մայր տաճարում նշվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

16 Օգոստոսի 2026, 19:25

Հայեր

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն հայկական մայր տաճարում հանդիսավորությամբ նշվել է Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:

Տոնական Սուրբ Պատարագի ավարտին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ կատարվել է Հայոց Եկեղեցու ավանդական Խաղողօրհնեքի կարգը: Արարողությանը մասնակցել են բազմաթիվ հավատավոր հայորդիներ, ովքեր ստացել են օրհնված խաղողի ողկույզներն ու թեմակալ առաջնորդի հայրապետական օրհնությունը:

Հիմա եթերում