ՔԿ-ն հաստատում է․ զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքով մեկ անձ կալանավորվել է

17 Օգոստոսի 2026, 14:15

Քաղաքականություն

Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքով վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Նա կալանավորվել է: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանն ինքնասպանություն է գործել։

Ըստ լրատվամիջոցի` իրավապահները պարզել են, որ զինվորին մի քանի անգամ դիրքում քնած են տեսել, ինչը զինվորների մեջ դարձել է ներքին տարաձայնության խնդիր, և հնչել են հայհոյանքներ։ Արդյունքում խոսակցությունները ժամկետային զինծառայողների միջև այնքան են խորացել, որ զինվորը որոշել է վերջ տալ կյանքին։