Հայկական արվեստի փայլն ու Այվազովսկու գլուխգործոցները՝ Ալմաթիում
19 Օգոստոսի 2026, 23:00
Ալմաթիի «Հայաստանի ներկապնակը» ցուցահանդեսում ներկայացված են հայազգի ականավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու երկու հազվագյուտ կտավները։

Ցուցահանդեսը այցելուներին ներկայացնում է Հայաստանի հարուստ և ինքնատիպ գեղարվեստական ժառանգությունն՝ ընդգրկելով Ղազախստանի խոշորագույն արվեստի թանգարաններից մեկի հավաքածուում պահվող ստեղծագործությունները։

Ցուցադրությանը ներկայացված են թանգարանի ֆոնդային հավաքածուից հայ նկարիչների ստեղծագործություններ։ Ցուցադրության մեջ ընդգրկված են 20-րդ դարի հայ արվեստի զարգացման հիմնական ուղղություններն արտացոլող գեղանկարչական, քանդակագործական և դեկորատիվ կիրառական արվեստի գործեր։

Ներկայացված հեղինակների թվում են Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը, Դմիտրի Նալբանդյանը, Մարիամ Ասլամազյանը, Ալեքսանդր և Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանները, Էդուարդ Իսաբեկյանը, Հովհաննես Զարդարյանը, Գրիգոր Խանջյանը, Ռոբերտ Էլիբեկյանը և, հատկապես ուշագրավ է, Հովհաննես Այվազովսկին՝ իր երկու շքեղ ու ինքնատիպ գլուխգործոցներով։
