Երկիր, որն անպայման պետք է այցելել․ ամերիկյան պարբերականը՝ Հայաստանի մասին
20 Օգոստոսի 2026, 15:25
Ամերիկյան «TheStreet» պարբերականը Հայաստանի մասին ուղեցույց է հրապարակել՝ երկիրը ներկայացնելով որպես ճանապարհորդության համար հիանալի ուղղություն։
«Հաջորդ մեծ ուղևորության համար անպայման պետք է ընտրեք Հայաստանը։ Երկիրը, որը երկար ժամանակ մնացել էր աննկատ, վերջապես ապրում է իր աստեղային պահը», — գրել է հոդվածի հեղինակ Վերոնիկա Բոնդարենկոն։
Լրագրողը հիշեցրել է, որ ՀՀ-ն զբոսաշրջության ոլորտում ռեկորդ է սահմանել՝ 2026 թվականի առաջին կեսին ընդունելով 1 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկի։ Նա հատկապես առանձնացրել է Տաթևի, Խոր Վիրապի և Նորավանքի վանական համալիրները, Կասկադն ու Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, Սևանն ու Դիլիջանը, ինչպես նաև «Լավաշ», «Urban Gastro Wine Bar», «Phoenix» և «MOV» ռեստորաններն ու ժամանցի վայրերը։