Դետրոյթում կանցկացվի «Armenia Fest»-ը

20 Օգոստոսի 2026, 21:40

Մշակույթ

«Armenia Fest» փառատոնը վերադառնում է Դետրոյթի արվարձանում գտնվող Ռոյալ Օուք քաղաքի «Royal Oak Farmers Market» հարթակ։

Օգոստոսի 22-ին տեղի ֆերմերային շուկան կվերածվի հայկական գունեղ տոնավաճառի, որտեղ հյուրերին սպասվում են ավանդական ուտեստներ, երաժշտություն, պարեր, հայկական արհեստների ցուցադրություն, ցուցահանդեսներ, ինչպես նաև «Չորեկ» թխվածքի մրցույթ։

«Armenia Fest»-ը Ռոյալ Օուք քաղաքում անցկացվող առաջին և միակ էթնիկ փառատոնն է։ Այն արդեն դարձել է ավանդույթ, և քաղաքի բնակիչներն ամեն ամառ անհամբերությամբ սպասում են այս տոնին։