ՀՀ-ն կարող է փոխել Մոսկվայում իր դեսպանին՝ ՌԴ-ի հետ շփումներն ակտիվացնելու նպատակով․ Կոնստանտին Տասից

21 Օգոստոսի 2026, 19:20

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Կոնստանտին Տասիցը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ Գուրգեն Արսենյանին ՌԴ-ում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ։

Նա նշել է, որ այս պահին դժվար է միանշանակ գնահատել՝ արդյոք այդ որոշումը վկայում է ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման, թե, ընդհակառակը, դրանք բարելավելու Երևանի մտադրության մասին։

«Այս պահին դժվար է մեկնաբանել այս որոշումը։ Այն կարող է նշանակել իրարից տրամագծորեն հակառակ բաներ։ Կա՛մ ՀՀ-ն նվազեցնում է ՌԴ-ի հետ իր դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և, համապատասխանաբար, մտադիր չէ դրանք կարգավորել, կա՛մ, ընդհակառակը, Փաշինյանը շահագրգռված է առկա հակասությունների կարգավորմամբ։ Այսպիսով, նա ցանկանում է փոխել դեսպանին և ակտիվացնել շփումները ռուսական կողմի հետ»,- ասել է Տասիցը։

Հիմա եթերում