Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկությունն իրականացվում է Փաշինյանի ցուցումով․ Սևակ Խաչատրյան

25 Օգոստոսի 2026, 11:20

Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկությունն ու դրան հաջորդած բոլոր գործողություններն իրականացվում են Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը:

«Երեկ ամբողջ երկիրը տեսավ, թե ինչպես երկրի ղեկավարը ԱԺ ամբիոնից հանձնարարություն տվեց իրավապահներին: Սա քաղաքական հետապնդում է: Փորձում են մարդկանց վախեցնել, բայց չեմ կարծում, թե իրենց այդ նպատակը կիրականանա»,- նշել է Սևակ Խաչատրյանը: