Հրաշամանուկ Ալեք Վան Խաչադուրյանը ներկայացրել է նոր ալբոմը
25 Օգոստոսի 2026, 23:55
ԱՄՆ-ում բնակվող վեցամյա հայազգի դաշնակահար-հրաշամանուկ Ալեք Վան Խաչադուրյանը թողարկել է իր նոր ալբոմը, որը կոչվում է «6»՝ ի պատիվ նրա տարիքի։
Օգոստոսի 21-ին կայացած թողարկումը ներառում է մեկ տարվա ընթացքում կատարված դասական հինգ ստեղծագործություն, ինչպես նաև երաժշտի առաջին հեղինակային գործը՝ «September Trees»-ը:
Ալեքն օժտված է բացարձակ լսողությամբ և սկսել է դաշնամուր նվագել դեռ մանկուց։ Հինգ տարեկանում նա ելույթ է ունեցել Նյու Յորքի Քարնեգի հոլի և Լոս Անջելեսի Ուոլթ Դիսնեյի համերգասրահի բեմերում՝ դառնալով դրանց պատմության մեջ ամենաերիտասարդ կատարողներից մեկը։
5-ամյա դաշնակահարն արդեն հաղթել է միջազգային մրցույթներում, իսկ նախորդ տարի թողարկել էր իր դեբյուտային «5» մինի ալբոմը։