Պատվերը իջեցված է, հիմա պետք է ժամկետների մեջ տեղավորվեն․ Աննա Գրիգորյան

26 Օգոստոսի 2026, 21:02

Քաղաքականություն

«Տեղի ունեցած միջամտությունից հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է գտնվեր որոշակի պայմաններում և ապրեր որոշակի առօրյայով, սակայն հիմա, քանի որ հրամանն արդեն իջեցված է, հնարավորինս արագ փորձելու են ժամկետների մեջ տեղավորվել, որպեսզի բավարարեն Նիկոլ Փաշինյանի կրքերը։ Բոլորին նստեցնելու պատվերները պետք է իրականացնեն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ իշխանության ներկայացուցիչներն այլևս չեն էլ թաքցնում իրավապահներին տրված հրահանգները։

«Ակնհայտ է, որ քաղաքական մեծամասնության տարբեր ներկայացուցիչներ, ոգեշնչված լինելով Նիկոլ Փաշինյանի ելույթներից, նույն բանն էին ասում. ասում էին, որ, այո՛, այդ պատվերը մենք իջեցրել ենք, և իրավապահ համակարգը պարտավոր է իրականացնել այն։ Ավելին՝ ասում են, որ այն մարդիկ, որոնք իրավապահ համակարգում փորձեն այլ բան մտածել կամ անել, դուրս են շպրտվելու համակարգից»,- նշել է պատգամավորը։