Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել Նիկոլ Վովայի Փաշինյանով. Լևոն Քոչարյան
26 Օգոստոսի 2026, 21:07
Հիվանդանոցում ինքս չեմ եղել, թույլատրված չէր, բայց, ինչքանով հասկացա, երեկվա հետ համեմատած՝ այսօր մի քիչ դրական դինամիկա կար, ու այսպես վերցրել, բերել են դատարան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն՝ անդրադառնալով հոր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին։
Հարցին, թե որտեղից գիտեր, որ հենց այդ օրը՝ առավոտյան, իրավապահները գալու են իրենց տուն, ինչպես նաև իշխանական պատգամավորների այն պնդումներին, թե պետք է պարզել արտահոսքի աղբյուրը, Լևոն Քոչարյանը նշել է.
«Ես իմացել եմ Նիկոլ Փաշինյանից։ Նա այդ մասին խոսել է թե՛ նախընտրական շրջանում, թե՛ հատկապես վերջում՝ Ազգային ժողովի ամբիոնից, կոնկրետ խոսել է դրա մասին։ Այնպես որ, առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով»։