Կարծում եմ՝ այն, ինչ հիմա տեսնում ենք, դեռ փոքրիկ ծաղիկներն են․ Մեսրոպ Մանուկյան

26 Օգոստոսի 2026, 22:11

Քաղաքականություն

Շուրջ 3 տարի անընդմեջ խոսում եմ ՔՊ-ի կոռուպցիայից, ցույց եմ տալիս, թե ինչ թալանի մեջ են, բայց այդ ամբողջ պրոցեսը որևէ ընթացք չի ստանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն՝ անդրադառնալով ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարուցվող քրեական գործերին։

Նրա խոսքով՝ հենց իշխանությունները զգում են, որ որևէ ապօրինություն են անելու, անմիջապես կեղծ գործեր են հարուցում։

«2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց այս հետապնդումները, դրան հետևեց այն աղետը, որը բերեց մեր երկրի, Արցախի և մեր ժողովրդի գլխին։ Հիմա, երբ ինքը տոտալ արշավ է սկսել ընդդիմադիր լիդերների ուղղությամբ, կարծում եմ, որ այն, ինչ հիմա տեսնում ենք, դեռ փոքրիկ ծաղիկներն են»,- նշել է նա։

Հիմա եթերում