Ի վերջո կպատասխանե՞ք՝ Դուք «Կոմանդի՞րն» եք, թե՞ ՔՊ-ական Սասուն Միքայելյանը․ Ագնեսա Խամոյան
27 Օգոստոսի 2026, 16:20
«Ես սպասել եմ Սասուն Միքայելյանի ելույթին։ Սպասել եմ, որ ինքը գա ու այս ամբիոնից նկարագրի, թե ի՞նչ է զգացել, երբ իր քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Ղարաբաղյան շարժումը թակարդ էր, թոկ էր, Հայաստանի պետականությունն ու ապագան զրոյացնելու նախագիծ»,- այս մասին ԱԺ-ում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Անդրադառնալով Միքայելյանի ելույթին՝ Խամոյանն ընդգծել է, որ այն կրկին հանգել է Հոկտեմբերի 27-ի ողբերգության շահարկմանը։
Ելույթի ընթացքում Ագնեսա Խամոյանը նաև հարց է ուղղել Անդրանիկ Քոչարյանին՝ Հոկտեմբերի 27-ի գործով քննչական գործողությունների վերաբերյալ։
«Դուք տասնամյակներ շարունակ շահարկում եք Վազգեն Սարգսյանի անունը, իսկ երբ դիակը չէր սառել, հեղաշրջում էիք ուզում անել, պաշտոններն էիք ձեր մեջ բաժանել։ Պարոն Քոչարյա՛ն, Դուք ինչո՞ւ չեք հարցաքննվել այս տարիների ընթացքում։ Դուք ութ տարի շարունակ շահարկում եք Հոկտեմբերի 27-ը և ամեն առիթով փորձում մեղադրանքի սլաքներն ուղղել Ռոբերտ Քոչարյանի դեմ։
Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանին, ապա հույս ունեմ, որ նա այս ամբիոնից ի վերջո կպատասխանի՝ ինքը «Կոմանդի՞րն» է, թե՞ ՔՊ-ական Սասուն Միքայելյանը»,- նշել է Խամոյանը։