ԱՄՆ-ի հետ դիվանագիտական գործընթացը հնարավոր է վերադարձնել կառուցողական փուլ․ Արաղչի
28 Օգոստոսի 2026, 13:14
Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է, սակայն դրա համար Միացյալ Նահանգները պետք է գիտակցի, որ ճնշման քաղաքականությունը չի գործում։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Իրանական դիվանագիտության ղեկավարը Վաշինգտոնին կոչ է արել երկխոսությունն իրականացնել փոխադարձ հարգանքի հիման վրա, ճանաչել Թեհրանի իրավունքներն ու հարգել ստանձնած պարտավորությունները։
Արաղչիի հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդմանը, ըստ որի՝ ամերիկյան վարչակազմն այս փուլում շահագրգռված չէ Իրանի իշխանությունների հետ հանդիպումների կամ խորհրդակցությունների անցկացմամբ։