Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

29 Օգոստոսի 2026, 18:25

Քաղաքականություն

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալին կանչել են Թուրքիայի ԱԳՆ, պատճառը Սև ծովում թուրքական երկու նավերի վրա հարձակումներն են։ Այս մասին այսօր հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը:

«Անկարայում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ օգոստոսի 26-ին Տուապսեի մոտակայքում թուրք սեփականատիրոջ «Lider Bordo Mavi» նավին և նրան օգնության գնացող «Lider Kocatepe» նավին օգոստոսի 27-ին հասցված հարվածների պատճառով։ Դեսպանին փոխանցվել է մեր երկրի արձագանքը, նա նախազգուշացվել է Սև ծովում մարդկանց, գույքի, նավագնացության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին», — IHA գործակալությունը մեջբերում է աղբյուրի խոսքը։

Օգոստոսի 27-ին Թուրքիայի Տրապիզոն նահանգի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Էրկուտ Չելեբին հայտարարել էր, որ ՌԴ Տուապսե նավահանգստում ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են թուրքական «Lider Bordo Mavi» բեռնանավի վրա, տուժել է անձնակազմի 5 անդամ: