Ստավրոպոլում բախվել են «Վրաստան-Մոսկվա» ավտոբուսն ու «ԿամԱԶ»-ը. կան զոհեր և տասնյակ վիրավորներ

30 Օգոստոսի 2026, 11:00

Տնտեսություն և Բիզնես

Ստավրոպոլի երկրամասում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. բախվել են «Վրաստան-Մոսկվա» երթուղային ավտոբուսն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը։

Ողբերգական պատահարի հետևանքով 5 մարդ զոհվել է, ևս 38-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վիրավորների թվում 10 երեխա կա։