Արարատ Միրզոյանն այցելել է հայ-թուրքական սահմանին գտնվող «Ախուրիկ» անցակետ
31 Օգոստոսի 2026, 15:24
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող «Ախուրիկ» անցակետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Տարեկան աշխատաժողովի շրջանակում ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները՝ նախարար Միրզոյանի գլխավորությամբ, այցելել են «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարան»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկաթգծի վերականգնման և շահագործման կարևորությանը և այդ ուղղությամբ աշխատանքների ընթացքին։