Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ
31 Օգոստոսի 2026, 19:25
ՌԴ Պետական դումայի 1-ին, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ գումարումների պատգամավոր, «Լազարևյան ակումբ» միջազգային խորհրդի համակարգող Կոնստանտին Ֆեոդորի Զատուլինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։
«Սիրելի՛ Ռոբերտ Սեդրակի Քոչարյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ։ Ավելի քան երեսուն տարի է անցել այն պահից, երբ մենք նույն ուղղաթիռով Երևանից թռչում էինք Ստեփանակերտ․ այդ լուսանկարն աչքիս առջև է։
Այդ ժամանակվանից ի վեր շատ բան է փոխվել, բայց մի բանում կարող եք վստահ լինել՝ իմ և Ռուսաստանում շատերի հարգանքը Ձեր հանդեպ մնում է անփոփոխ։ Մենք բոլորս սպասում ենք, թե երբ է ճշմարտությունը հաղթանակելու Հայաստանում։
Եթե սպասումը ձգձգվում է, ապա դա Ձեր մեղքով չէ։ Մաղթում եմ Ձեզ ազատություն և հաղթանակ. երկուսի հանդեպ էլ Ձեր ձգտումն անսպառ է»,- ասված է շնորհավորական ուղերձում։