Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
01 Սեպտեմբերի 2026, 13:18
Երեկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրավիճակը լարված էր. թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանական մեծ ուժերի ուղեկցությամբ փորձում էին բնակելի 6 տնակ քանդել։
Սակայն այսօր հայտնի դարձավ, որ Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ քաղաքային իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել:
«Ասեցին՝ ապրեք էնքան, մինչև ձեզ չապահովենք կացարանով, մոտիկացեք, դիմումներ գրեք»,- լրագրողների հետ զրույցում ասել է բնակիչներից մեկը։
Իրենց հերթին բնակիչներն էլ համաձայնել են՝ հետևելու են, որ տարածքում շինարարական աղբ չթափվի։