Գագիկ Խաչատրյանի կյանքն ու առողջությունը պաշտպանելու ներպետական իրավական միջոցները փաստացի սպառվել են․ փաստաբաններ

01 Սեպտեմբերի 2026, 18:40

Քաղաքականություն

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նրա կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ներպետական իրավական պաշտպանության հասանելի միջոցները փաստացի սպառվել են։

Փաստաբանների պնդմամբ՝ 71-ամյա Խաչատրյանը ոչ միայն զրկված է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքից, այլև ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման։

«Միայն վերջին երեք ամիսների ընթացքում նա երկու անգամ կիսագիտակից վիճակում՝ պատգարակով, տեղափոխվել և մասնակցել է քննչական գործողությունների»,– ասվում է փաստաբանական խմբի տարածած հայտարարության մեջ։

Փաստաբանական խումբը նաև հրապարակել է համապատասխան տեսանյութեր։