Սա մեր իշխանության մեղքն է. Երևանի բնակիչը՝ գնաճի և սոցիալական խնդիրների մասին
03 Սեպտեմբերի 2026, 18:45
Ամեն ինչ զգալիորեն թանկացել է, դա ակնհայտ է։ Այս մասին Alpha News-ի հարցման ժամանակ ասել է Երևանի բնակիչներից մեկը։
Նա նշել է, որ չի աշխատում, ամսական ստանում է 60 000 դրամ թոշակ, իսկ անհրաժեշտ գնումները կարողանում է կատարել որդու աջակցությամբ։
«Նույնիսկ խնայողաբար ծախսելու դեպքում 10 օր հետո այդ գումարն այլևս չկա։ Սա մեր իշխանության մեղքն է»,- նշել է քաղաքացին։