Մեցցո-սոպրանո Սոլանժ Մերդինյանը՝ «Steinway & Sons» ապրանքանիշի գլխավոր մենեջեր
03 Սեպտեմբերի 2026, 23:55
Ամերիկահայ օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո Սոլանժ Մերդինյանը բեմական գործունեությունը հաջողությամբ համատեղում է աշխարհահռչակ «Steinway & Sons» ընկերությունում աշխատանքի հետ։
2021 թվականին նա սկսել է իր կարիերան ընկերությունում՝ ստանձնելով ԱՄՆ-ի Մայամի քաղաքում գտնվող մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը։ 2026 թվականի սեպտեմբերից Սոլանժ Մերդինյանը նշանակվել է Մայամիի և Ուեսթ Փալմ Բիչի շրջանների «Steinway & Sons» ապրանքանիշի գլխավոր մենեջեր։
«Steinway & Sons»-ը, որը հիմնադրվել է 1853 թվականին Գերմանիայում և շարունակում է իր գործունեությունը ԱՄՆ-ում, հանդիսանում է պրեմիում դասի դաշնամուրների և ռոյալների համաշխարհային առաջատար արտադրող։
Այս ընկերության գործիքները համարվում են ոսկե ստանդարտ երաժշտական արդյունաբերության մեջ, և աշխարհի պրոֆեսիոնալ դաշնակահարների շուրջ 95 տոկոսը նախընտրում է «Steinway & Sons»-ի գործիքները՝ դրանց առանձնահատուկ հնչողության համար։