Բելառուսում դադարեցվել է «Երևան 2800» հայկական կոնյակի վաճառքը

03 Սեպտեմբերի 2026, 22:09

Տնտեսություն և Բիզնես

Բելառուսի Հանրապետության ստանդարտացման պետական կոմիտեն արգելել է 8-ամյա հնեցմամբ հայկական «Երևան 2800» կոնյակի ներմուծումը, վաճառքն ու շրջանառությունը։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ խմիչքում դաբաղանյութերի պարունակությունը սահմանված նորմայից զգալիորեն ցածր է եղել, իսկ համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողության ժամկետը լրացել է։

Ըստ գերատեսչության՝ Արմավիրի մարզում գործող «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրության կոնյակը ճանաչվել է վտանգավոր արտադրանք և չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։

Հիմա եթերում