Պուտինն ու Փաշինյանը Մոսկվայում կքննարկեն հանրաքվեի անցկացման հարցը. Պեսկով

07 Սեպտեմբերի 2026, 14:26

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կքննարկեն երկրների հարաբերությունները: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Երկրների ղեկավարները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ բոլոր կողմերից քննարկել մեր ընթացիկ երկկողմ հարաբերությունների հիմնական թեմաները, ՀՀ-ի կողմնորոշման և համապատասխան հանրաքվեի անցկացման թեման»,- նշել է նա: