BRICS+ ձևաչափով նոր հանդիպում Նյու Դելիում. եզրափակվում է Պուտինի այցը Հնդկաստան

13 Սեպտեմբերի 2026, 11:00

Քաղաքականություն

Նյու Դելիում մեկնարկել է BRICS+ ձևաչափով բարձրամակարդակ հանդիպումը, որով եզրափակվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հնդկաստան:

Նիստի ընթացքում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ BRICS-ի անդամ պետությունները համաձայնություն են ձեռք բերել վարակիչ հիվանդությունների բռնկումներին արագ արձագանքման միասնական համակարգ ներդնելու շուրջ:

Նոր հարթակը միտված է լինելու համաճարակային սպառնալիքների դեմ համատեղ պայքարին, տվյալների փոխանակմանն ու ճգնաժամային իրավիճակներում գործողությունների համակարգմանը: