ԲՐԻԿՍ-ի երկրները կարող են զարգացնել տնտեսությունը՝ շրջանցելով պատժամիջոցները․ Պուտին
13 Սեպտեմբերի 2026, 12:00
ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունները պետք է ստանան սոցիալական ու տնտեսական աճի հավասար և անսահմանափակ հնարավորություններ, իսկ տնտեսական հարաբերությունները կարող են կառուցել՝ հաշվի չառնելով արտաքին պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա փոխանցմամբ՝ դաշինքի ներսում ապրանքաշրջանառությունն արդեն հասել է 1,2 տրիլիոն դոլարի, իսկ անդամ երկրների տնտեսությունների փոխլրացումը հանդիսանում է կառույցի զարգացման հիմնական շարժիչ ուժը:
ՌԴ նախագահի ընդգծմամբ՝ ապրանքների, ծառայությունների և կապիտալի տեղաշարժի անկախ ուղիները ԲՐԻԿՍ-ի երկրներին թույլ են տալիս իրականացնել առևտրային ու ֆինանսական գործարքներ՝ անտեսելով արտաքին ճնշումը:
Վլադիմիր Պուտինը նաև առաջարկել է զարգացնել ԲՐԻԿՍ-ի վճարահաշվարկային ու դեպոզիտար ենթակառուցվածքները, վերաապահովագրական մեխանիզմներն ու հացահատիկի բորսան: Նա նշել է, որ Միավորման զարգացման նոր բանկն արդեն իսկ ֆինանսավորել է շուրջ 40 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ 123 նախագիծ: