28-ամյա հայուհին ԱՄՆ-ից Հայաստան է արտաքսվել՝ ամուսնուն ապտակելու համար
13 Սեպտեմբերի 2026, 21:30
28-ամյա Արփինե Միսակյանը ԱՄՆ-ից արտաքսվել է Հայաստան՝ Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում ամուսնուն ապտակելուց հետո։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 6-ին։ Հյուրանոցում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում կինը ապտակել է ամուսնուն, ինչը ֆիքսել են անվտանգության տեսախցիկները։ Միսակյանը ձերբակալվել է ընտանեկան բռնության կասկածանքով, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել։
Քանի որ նա ԱՄՆ-ում ունեցել է ընթացքի մեջ գտնվող ապաստանի հայց, ոստիկանությունը պատահարի մասին տեղեկացրել է Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայությանը (ICE)։ Արդյունքում՝ հայուհուն տեղափոխել են ներգաղթյալների պահման կենտրոն, որտեղ շուրջ երեք ամիս անցկացնելուց հետո նրան արտաքսել են Հայաստան։