Հայ պատանիները Աբու Դաբիի մրցաշարում մրցանակային տեղեր են զբաղեցրել

27 Օգոստոսի 2023, 14:05

Սպորտ

Հայ պատանիները մրցանակային տեղեր են զբաղեցրել «29th Abu Dhabi International Chess Festival» մրցաշարում:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտնում է, որ Միքայել Ռոստոմյանը մինչև 2300 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Ֆելիքս Թոխյանը մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Ֆելիքսը մասնակցել է նաև պատանեկան մրցաշարին և 7.5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Համլետ Սահակյանը պատանեկան մրցաշարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը մինչև 12 տարեկանների պայքարում:

Բոլոր մրցանակակիրների մարզիչն է Հայկ Խաչիկյանը: