Հայաստանը մինչև 2029 թ-ը կիրականացնի վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

30 Սեպտեմբերի 2026, 00:20

Քաղաքականություն

Հայաստանը 2029 թվականը սահմանել է որպես ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման վերջնաժամկետ։ Այս մասին ԵՄ Խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նոր կենսաչափական համակարգը կսկսի գործել նոյեմբերի 1-ից, իսկ մինչև տարեվերջ կառավարությունը կներկայացնի սահմանների համալիր կառավարման ռազմավարությունը։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ծրագրի հաջող իրականացումը կարևոր քայլ կլինի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմին անցնելու ուղղությամբ։

Հիմա եթերում