Դատարանը վարչական հսկողություն է սահմանել Վահրամ Սահակյանի նկատմամբ
29 Սեպտեմբերի 2026, 22:18
Գրող, դերասան, հրապարակախոս Վահրամ Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը: Այս մասին Դատական նիստի ավարտին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Դատարանի որոշմամբ ՝ Սահակյանին արգելվել է գրառումներ կատարել և ակտիվություն ցուցաբերել սոցիալական ցանցերում։ Բացառություն է արվել միայն նրա ստեղծագործական և դերասանական գործունեության հետ կապված մասնագիտական բնույթի հրապարակումների համար։