Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին. APA

01 Հոկտեմբերի 2026, 19:25

Քաղաքականություն

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինվորական դատախազությունը հայտնել է, որ զինծառայող Նասիմի Մուսաևը ծառայության վայրից բացակայում է սեպտեմբերի 26-ից, ինչից հետո նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

«Ավելի ուշ պարզվել է, որ զինծառայողը գտնվում է Հայաստանում և ձերբակալվել է այդ երկրի իրավասու մարմինների կողմից։ Ադրբեջանական կողմը կապի մեջ է հայկական կողմի հետ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզաբանելու նպատակով»,- նշում են ադրբեջանական աղբյուրները։