Գագիկ Ծառուկյանի և ևս 8 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է հսկող դատախազին

01 Հոկտեմբերի 2026, 23:02

Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանի և ևս 8 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և նրա հետ փոխկապակցված անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության և խոշոր չափերի փողերի լվացման մեջ։ Հուլիսի սկզբից քաղաքական գործիչը գտնվում է կալանքի տակ։