Թբիլիսին TRIPP նախագիծը Վրաստանով անցնող երթուղիների մրցակից չի համարում. Իրակլի Կոբախիձե
04 Հոկտեմբերի 2026, 15:20
2020 թվականից ի վեր Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալն աճել է շուրջ 7 անգամ, ինչն օբյեկտիվորեն առաջացնում է երթուղիների դիվերսիֆիկացման անհրաժեշտություն։ Այդ համատեքստում «Թրամփի ուղին» (TRIPP) կարող է լրացնել արդեն գործող տրանսպորտային զարկերակները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք չենք կարծում, որ TRIPP–ը կամ որևէ այլ երթուղի կարող է էական խոչընդոտ կամ խնդիր հանդիսանալ Վրաստանով անցնող ավանդական ճանապարհների համար։ Սա վերաբերում է նաև Անակլիայի խորջրյա նավահանգստին։ Նախագծի նկատմամբ առկա հսկայական հետաքրքրությունն ինքնին վկայում է այն մասին, որ վրացական երթուղին անմրցելի է», — նշել է Կոբախիձեն։