Իրանը կարևորում է «3+3» ձևաչափը․ Արաղչի
05 Հոկտեմբերի 2026, 18:10
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունն ու բազմակողմ համագործակցությունը՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման նպատակով։
Արաղչին դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները՝ ընդգծելով նաև «3+3» ձևաչափի նշանակությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության կարևոր հարթակ։
Միաժամանակ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Թեհրանի գնահատմամբ՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է հաշվի առնել տարածաշրջանում երրորդ կողմերի ներկայության և միջամտության հետ կապված մտահոգությունները։
Արաղչիի խոսքով՝ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների կողմից՝ առանց արտաքին ուժերի միջամտության և տարածաշրջանային գործընթացների վրա նրանց ազդեցության։