Ջավախքցի ըմբիշը հաղթանակ է տարել Բրազիլիայում
31 Օգոստոսի 2023, 00:51
Բրազիլիայում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի՝ մինչև 15 տարեկանների (ISF U15) օլիմպիադա, որտեղ ջավախքցի ըմբիշը զբաղեցրել է 2-րդ պատվավոր հորիզոնականը։
Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղից Մաքսիմ Մկոյանը օլիմպիադային մասնակցել է Հայաստանի հավաքականի կազմում։ Նրա անձնական մարզիչն է Նորայր Կրջացյանը։
Մաքսիմը հանդես է եկել 62 կգ քաշային կարգում, ունեցել է 5 գոտեմարտ, որի արդյունքներով գրավել է 2-րդ տեղ։