2020–2022 թթ․ եռակողմ ձևաչափը մնում է առանցքային տարածաշրջանային խաղաղության համար․ ՌԴ ԱԳՆ
06 Հոկտեմբերի 2026, 20:51
2020–2022 թվականներին Մոսկվայի միջնորդությամբ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն այսօր էլ պահպանում են իրենց արդիականությունը․ «РИА Новости» -ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Դիվանագետն ընդգծել է, որ ընթացիկ փուլում առանցքային խնդիրը խաղաղ գործընթացի անդառնալիության ապահովումն է՝ կշռադատված քայլերի և կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցով։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափն ի սկզբանե ստեղծվել է հենց նման բարդ խնդիրների լուծման, փոխընդունելի փոխզիջումների որոնման և որևէ կողմի շահերի ոտնահարումը թույլ չտալու համար։