Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կատարյալ չէ․ Փաշինյան

09 Հոկտեմբերի 2026, 14:32

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցին։

Նրա խոսքով՝ ազատազրկման մեջ գտնվող անձանց հարցը, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրերը պարզելու խնդիրը և հումանիտար այլ հարցեր դեռևս լուծման են սպասում։

Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կատարյալ չէ։ Նա նշել է, որ ակնհայտ է՝ 30-ամյա հակամարտությունը հնարավոր չէ «մեկ անջատիչի շարժումով անջատել»։

Այնուամենայնիվ, ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի և կվավերացվի։