Փաշինյանը չարիք է ժողովրդի գլխին. Սամվել Կարապետյան

09 Հոկտեմբերի 2026, 19:20

Քաղաքականություն

Մենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ, բայց քանի որ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ Հայաստանը տանում է կործանման, ցանկացած մարդ, կազմակերպություն կամ երկիր, որ աջակցում են նրան, աջակցում են մեր երկրի կործանմանը։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Փաշինյանը չարիք է ժողովրդի գլխին»,- հավելել է նա։

Դիտարկմանը, թե ինչպես է պատկերացնում ընդդիմության հաջողությունն առանց Արևմուտքի աջակցության, Կարապետյանը վստահեցրել է, որ միջազգային գործընկերների աջակցությունն առկա է և ավելի է մեծանալու։

«Մենք Արևմուտքի աջակցությունը հիմա էլ ունենք և ավելի շատ ենք ունենալու, քանի որ Արևմուտքին ձեռնտու չէ թուրքացած Հայաստանը։ Եթե Արևմուտքը ցանկանա, որ Հայաստանում թուրքացած ժողովուրդ ապրի, ուրեմն ես ամբողջությամբ դեմ եմ լինելու Արևմուտքին»,- նշել է նա։

Հիմա եթերում