Խաղաղության համաձայնագրից հետո Հայաստանը պետք է ունենա 29 740,3 քկմ տարածք, անկլավներ չպետք է լինեն․ Փաշինյան

14 Հոկտեմբերի 2026, 09:30

Քաղաքականություն

Հայաստան Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո Հայաստանը պետք է ունենա 29,740,3 կմ2 տարածք։ Այս մասին իր տեսանյութում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն։ Այսինքն՝ 2 երկրները համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»,- ասել է նա։